ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Հաստատվել է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը

Հաստատվել է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը
27.12.2018 | 22:54

ՀՀ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը: Նախատեսվում է կատարել 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA–ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին: Նախատեսվում է իրականացնել վազքուղու ծածկույթի 2850 մետր երկարությամբ և 45 մետր լայնությամբ հատվածի վերանորոգում: Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշային համակարգ: Գյումրու Շիրակ օդանավակայանում օդանավերի կայանման պայմանների ապահովման նպատակներով նախատեսվում է իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգումից հետո կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ Էյրբաս Ա-320 և Բոյինգ Բ757-200 տեսակի օդանավերի շահագործման համար:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ